ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2024-12-19 20:43:32
1046
ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը՝ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ՀՀ երկկողմ առևտրային հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ հարցեր, մասնավորապես՝ ՀՀ-ից սննդամթերքի արտահանմանը խոչընդոտող խնդիրների վերացման ուղղությամբ համագործակցության անհրաժեշտությունը։ Քննարկվել են նաև աշխարհագրական նշումներին (GI) առնչվող հարցեր՝ պայմանավորված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորություններով:
Մտքեր են փոխանակվել ոլորտային բացերի վերհանման, դրանց վերացման և, հատկապես, համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքներին տարբեր ծրագրերի միջոցով ԵՄ աջակցության վերաբերյալ։
ՍԱՏՄ ղեկավարը հույս է հայտնել, որ սերտ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի առավել հեշտացնել աշխատանքներն արտահանման գործընթացների ժամանակ, ինչն էլ, իր հերթին, կնպաստի երկկողմ առևտրային հարաբերությունների զարգացմանն ու աշխուժացմանը։

