ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՑՈՒՄԸ 2025-Ի ԽՍՏԱՑՎԱԾ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ Է

ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՑՈՒՄԸ 2025-Ի ԽՍՏԱՑՎԱԾ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ Է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-02-03 12:50:20 ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՑՈՒՄԸ 2025-Ի ԽՍՏԱՑՎԱԾ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ Է 251

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանն ընդունել է հաց արտադրող և իրացնող խոշոր գործարարներին՝ քննարկելու ոլորտում առկա բացերը և դրանց կարգավորման համար անհրաժեշտ միջոցառումները:

Նա տեղեկացրել է, որ հացը, որպես լայն սպառման արտադրանք, 2025-ի խստացված վերահսկողության թիրախում է:

«ՍԱՏՄ-ն հետևողական է լինելու հացի փաթեթավորման պահանջի, արտադրության, իրացման ցանց տեղափոխման սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ, իրականացվելու է խիստ վերահսկողություն»,- նշել է Արմեն Դանիելյանը:

Քննարկվել են նաև իրացման ցանցերում հացաբուլկեղենի արտադրման առանձնահատկությունները, սահմանված նորմերը, դրանք պահպանելու անհրաժեշտությունը

Ի աջակցություն տնտեսավարողների՝ Տեսչական մարմնի կողմից կմշակվի պարզեցված ուղեցույց հացի մակնշման, փաթեթավորման և սանիտարահիգիենիկ պահանջների վերաբերյալ: