ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՀՈՒՄՔԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՏԵՂԱԿԱՆ

ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՀՈՒՄՔԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՏԵՂԱԿԱՆ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-02-03 19:36:23 ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՀՈՒՄՔԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՏԵՂԱԿԱՆ 105

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանն ընդունել է կաթնամթերք արտադրող մի շարք գործարարների, որոնց արտադրանքը իրացվում է ոչ միայն Հայաստանում այլև արտահանվում է արտերկիր, մանավորապես՝ Ռուսաստանի Դաշնություն: Քննարկվել են Ռուսաստան կաթնամթերք արտահանելու հետ կապված առկա խնդիրները, կարևորվել է հումքի հետագծելիության համակարգի ներդրման հարցը։
Տեսչական մարմնի ղեկավարը խոսել է արտադրատեսակի պատրաստման համար անհրաժեշտ հումքին ներկայացվող պահանջների մասին՝ հստակեցնելով. արտահանվող կաթնամթերքը պետք է լինի բացառապես տեղական:
«Արտահանվող կաթնամթերքի յուրաքանչյուր խմբաքանակի համար անհրաժետ է ապահովել հետագծելիություն, որի ժամանակ հստակ ապացուցելի կլինի օգտագործված հումքի հայկական ծագումը»,- նշել է Արմեն Դանիելյանը:
Տնտեսավարողները վստահեցրել են, որ օգտագործում են միայն տեղական կաթ և պատրաստ են ներկայացնել հետագծելի տեղեկատվություն: