ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՄՈՐԹԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԴԱՌՆԱ ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՈՒ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ
ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՄՈՐԹԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԴԱՌՆԱ ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՈՒ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ
2025-02-14 09:54:35
417
Օրերս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել Հայաստանում գործող սպանդանոցների ներկայացուցիչները, որոնց հետ հանդիպել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը:
Հանդիպման նպատակն էր սպանդանոցային մորթի կառավարման էլեկտրոնային համակարգի բարելավմանն գործում ներգրավել նաև այդ համակարգով աշխատողներին՝ լսել նրանց առաջարկությունները, դիտողությունները, սպանդանոցային մորթի անցնելու 3-4 տարիների ընթացքում արձանագրված խնդիրները, որոնց լուծման դեպքում սպանդանոցների գործունեությունը կդառնա առավել վերահսկելի ու արդյունավետ:
Տնտեսավարողների կողմից բարձրացվել են վրիպակների խմբագրման հնարավորության բացակայության, ինտերնետ կապի խափանումների պատճառով մորթի մասին տեսահոլովակների ներբեռման խնդիրների, ֆորս-մաժորային իրավիճակներում մորթի իրականացման, վնասված կենդանու հարկադիր մորթի ընթացակարգերի մշակման և այլն հարցեր, որոնք գույքագրվել են Տեսչական մարմնի մասնագետների կողմից:
Տիգրան Պետրոսյանը վստահեցրել է, որ նշված խնդիրները կկարգավորվեն հնարավորինս կարճ ժամկետներում:
Սպանդանոցների ներկայացուցիչները նաև գոհունակություն հայտնեցին Տեսչական մարմնի կողմից վերջն մի քանի ամիսների ընթացքում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքից՝ նշելով, որ սպանդանոցային մորթը նկատելիորեն ավելացել է:





