ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՍԱՏՄ Երևանի կենտրոնի, Կոտայքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները վերահսկողություն են իրականացրել Երևանի Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում և սննդի օբյեկտներում

ՍԱՏՄ Երևանի կենտրոնի, Կոտայքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները վերահսկողություն են իրականացրել Երևանի Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում և սննդի օբյեկտներում

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2021-11-12 02:56:01 ՍԱՏՄ Երևանի կենտրոնի, Կոտայքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները վերահսկողություն են իրականացրել Երևանի Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում և սննդի օբյեկտներում 830

An imageԵրեկ երեկոյան՝ 11.11.2021, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի, Կոտայքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները հակահամաճարակային միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են իրականացրել Երևանի Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:

25 օբյեկտների ստուգայցի ընթացքում խախտումներ հայտնաբերվել են 3-ում: Կազմվել են արձանագրություններ:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։