ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԼՈՌԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՍՈՅԱՅԻ ՄԹԵՐՔԻ` ՏՈՖՈՒԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԼՈՌԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՍՈՅԱՅԻ ՄԹԵՐՔԻ` ՏՈՖՈՒԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-02-26 11:14:56 ԼՈՌԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՍՈՅԱՅԻ ՄԹԵՐՔԻ` ՏՈՖՈՒԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ  ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 182

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գայանե Բադալյան ԱՁ-ին պատկանող սոյայի մթերքի՝ տոֆուի արտադրությունում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գ. Մարգահովիտ)։

Մասնավորապես՝
- արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը,
- արտադրությունը սարքավորված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով,
- չի եղել սանհանգույց և անձնակազմի համար հանդերձարան։

Տոֆուի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։