ՏԱՇԻՐՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՏԱՇԻՐՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2025-03-11 11:03:30
320
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից «ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի N3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցում անցկացված վերահսկողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի ու պահանջների խախտումներ.
- խոհանոցի հատակը, սպասքի լվացման տեղամասի պատերը, առաստաղը եղել են անհարթ մակերեսով՝ ոչ նորոգ վիճակում, չի բացառվել առաստաղից մասնիկների թափման հնարավորությունը, եղել են բորբոսի հետքեր։
- ոչ նորոգ վիճակում են եղել սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթները: Մասնավորապես՝ աշխատանքային սեղանները, սեղան-դարակաշարերը գտնվել են վատթար վիճակում, մակերեսներն անհարթ են, առկա են ճեղքեր, ինչի պատճառով հնարավոր չէ հեշտությամբ մաքրել և ախտահանել։
- չի եղել լվացարան ձեռքերի համար՝ ապահովված տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով։
- չի եղել հանդերձարան անձնակազմի համար։
Մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

