ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԼԱՅՔ» ԲԱՐ-ՍՐՃԱՐԱՆԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԼԱՅՔ» ԲԱՐ-ՍՐՃԱՐԱՆԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2025-03-12 11:03:33
53
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Պետրոս Յուսուֆյանին պատկանող հանրային սննդի կետում՝ «Լայք» բար-սրճարանում (Երևան, Տերյան փ․), և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներով։
Մասնավորապես՝
- Խոհանոցի հատակը, պատերը և առաստաղը չեն ունեցել հարթ մակերես և գտնվել են ոչ նորոգ վիճակում,
- Սարքավորումները, գործիքները՝ ծխատար և օդատար համակարգերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,
- Սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ։







