ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-03-18 13:39:42 ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ 104

An imageՕրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը հյուրընկալել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (WOAH/ԿԱՀԿ)՝ անասնաբուժության ոլորտի մի շարք փորձագետների:

Այցը ԿԱՀԿ կողմից հաստատված անասնաբուժական ծառայություններում առկա խնդիրների վերլուծության հարցերով (PVS Gap Analysis Update) առաքելության շրջանակներում էր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են անասնաբուժության, հանրային առողջության, կենդանիների առողջության, լաբորատորիաների, անասնաբուժական ծառայությունների կառավարման և այլ համարժեք ոլորտներում առկա բացերը:

Արմեն Դանիելյանը նշել է, որ իր ղեկավարած կառույցը բաց է համագործակցության համար և պատրաստ է տրամադրել ոլորտի կարգավորման համար անհրաժեշտ տեղեկություններ և ռեսուրսներ:

Այս առաքելության իրականացման նախադրյալ է հանդիսացել 2024 թվականին ԿԱՀԿ պատվիրակների 91-րդ գլխավոր նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակության և ԿԱՀԿ ղեկավարության հետ կայացած հանդիպումն ու պայմանավորվածությունները։