ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ Է ԿԱՍԵՑՎԵԼ

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ Է ԿԱՍԵՑՎԵԼ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-03-27 10:12:01 ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ Է ԿԱՍԵՑՎԵԼ 108

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ԱԱ Տրանզիտ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի)՝ առկա արտադրատեսակներից կատարելով նմուշառումներ:
Լաբորատոր փորձաքննության ներկայացված նմուշներից կարագ սերուցքային «Ավանդական» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Արտադրատեսակը համարվում է վտանգավոր:
Կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթը՝ կարագ սերուցքային «Ավանդական» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: