ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
                            2025-03-28 10:24:17
                            
                            1106
                        
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Սավա» ՍՊԸ-ին պատկանող պտուղ-բանջարեղենների պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը (Կոտայքի մարզի, քաղաք Աբովյան):
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Սավա» ՍՊԸ-ին պատկանող պտուղ-բանջարեղենների պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը (Կոտայքի մարզի, քաղաք Աբովյան):
Հիմքը այդ արտադրամասում իրականացված վերահսկողության արդյունքներն են. հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի բազնաթիվ խախտումներ:
Մասնավորապես՝
    - արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, կեղտի կուտակումները, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելու հնարավորությունը,
    - չեն ապահովվել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները,
- արտադրամասը սարքավորված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով՝ նախատեսված ձեռքերի լվանալու համար, ապահովված տաք ջրով, ձեռքերը սրբելու կամ չորացնելու համար նախատեսված սարքերով,
- արտադրական շինությունում պահվել է արտադրական հագուստ, արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ (զոդման սարք, մալուխներ, շինանյութ և այլ իրեր),
    -  առաստաղները, շինությունների վերևում գտնվող կառուցվածքները ապահով չեն եղել՝ չկանխարգելելով կեղտի կուտակումը, մակերևույթներից և կառուցվածքներից մասնիկների թափվելու հնարավորությունը,
- պատերի վերին մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, մուտքի դուռը ենթարկված է եղել կոռոզիայի,
    - սննդամթերքի արտադրության ընթացքում գոյացած թափոնները պարբերաբար չեն հեռացվել արտադրական տարածքից:
    Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
 
 
                                                             
                                                             
                                                            _1743143130.jpg) 
                                                            _1743143130.jpg) 
                                                            