ԿԱՍԵՑՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՍԵՑՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2025-03-28 14:22:13
157
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «ԽԱՔ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արարատի մարզ, գ. Քաղցրաշեն) իրականացված ստուգման ընթացքւմ նմուշառում են կատարել առկա արտադրատեսակներց և ներկայացրել լաբորատոր փորձաքննության:
Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Կաթնաշոռ 9%» և «Չանախ պանիր 40%» արտադրատեսակների նմուշները համապատասխանաբար՝ «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և «Կաթնաթթվային միկրոօրգանիզմներ» ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին, ուստի համարվում են վտանգավոր սննդամթերք:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: