ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽԱԽՏՎԵԼ ԵՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ. ԿԱՍԵՑՎԵԼ Է
ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽԱԽՏՎԵԼ ԵՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ. ԿԱՍԵՑՎԵԼ Է
2025-03-28 17:06:11
157
«Վանուշ և Էդգար Հովհաննիսյաններ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, գյուղ Քարակերտ) ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այսպես՝
- արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, կեղտի կուտակումները, մակերևույթներին բորբոսի առաջացումը,
- աղաջրային ավազանների և պատրաստի արտադրանքի փաթեթավորման և բեռնման տարածքների հատակները, պատերը և առաստաղները գտնվել են ոչ նորոգ և մաքուր վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, պատված են եղել բորբոսով:
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
_1743167207.jpg)
_1743167207.jpg)