ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Ուրբաթ օրը և հանգստյան օրերին ՀՀ ՍԱՏՄ տեսուչները վերահսկողություն են հանրապետության իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

Ուրբաթ օրը և հանգստյան օրերին ՀՀ ՍԱՏՄ տեսուչները վերահսկողություն են հանրապետության իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2021-11-15 03:28:07 Ուրբաթ օրը և հանգստյան օրերին ՀՀ ՍԱՏՄ տեսուչները վերահսկողություն են հանրապետության իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում 909

An imageՈւրբաթ օրը և հանգստյան օրերին ՀՀ ՍԱՏՄ տեսուչները covid19-ի դեմ ձեռնարկվող հակահամաճարակային միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են հանրապետության իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:

Երևանում ստուգայց է կատարվել 39 տնտեսավարողի մոտ, խախտումներ հայտնաբերվել և արձանագրություններ են կազմվել 3-ում:

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում 5 տնտեսավարողների մոտ ստւգումներից հետո միայն մեկի մոտ է կազմվել արձանագություն:

Արտաշատում (3 ստուգայց), Գեղարքունիքում (5 ստուգայց) և Վայոց Ձորում (7 ստուգայց) խախտումներ չեն հայտնաբերվել:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։