ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՍԵՑՎԵԼ
ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՍԵՑՎԵԼ
2025-04-11 10:41:38
313
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, վերահսկողություն իրականացնելով «Այգ Գրուպ» ՍՊԸ -ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն), հայտնաբերել են սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ, որոնք անհամատեղելի են սահմանված նորմերի հետ:
Ի մասնավորի՝
- պանրի արտադրամասի արտադրական տարածքի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից,
- պատերին եղել են բորբոսներ, որոշ հատվածներում՝ ծեփերը պոկված, առաստաղին՝ ճաքեր, մետաղական հատվածների վրա՝ կոռոզիայի հետքեր։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

