ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Շաբաթամուտի ստուգայցերը ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

Շաբաթամուտի ստուգայցերը ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2021-11-16 04:47:28 Շաբաթամուտի ստուգայցերը ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում 812

An imageՇաբաթամուտի ստուգայցերը, ուղղված covid19-ի կանխարգելմանը, ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:

Վերահսկողություն է կատարվել 27 տնտեսավարողի մոտ, արձանագրություն է կազմվել միայն մեկ խանութում. բացակայել է ախտահանության գրանցամատյանը:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։