ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺՆԵՐԸ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐՆ ԵՆ

ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺՆԵՐԸ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐՆ ԵՆ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-04-30 15:47:41 ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺՆԵՐԸ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ  ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐՆ ԵՆ 67

An imageՀայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանն օրերս մասնակցել է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Պարենի ազգային գործակալության կողմից կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված անասնաբույժի համաշխարհային օրվան:

Շնորհավորելով ներկաներին տոնի կապակցությամբ՝ նա իր ելույթում շեշտել է կենդանիների առողջության և բարեկեցության համար պայքարի կարևորությունը և դրանում անասնաբույժի անուրանալի դերը:

«Անասնաբույժներն են կենդանիների առողջության և անվտանգության երաշխավորը և զոոնոզ՝ կենդանուց մարդուն անցնող, հիվանդությունների, ինչպես նաև հակամանրէային դիմադրողականության դեմ պայքարում մենք պետք է լինենք անաչառ և համախմբված, համագործակցենք առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտների հետ՝ որդեգրելով «Մեկ առողջություն» մոտեցումը՝ հանուն մեր բոլորի ավելի լավ ապագայի», նշել է Տիգրան Պետրոսյանը:

Նա նաև խիստ կարևորել է հարևան երկրների շարունակական համագործակցությունը անասնաբուժության ոլորտի զարգացման գործում: