ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

«ԱՐԶՆԻ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ» ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

«ԱՐԶՆԻ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ» ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-05-05 15:28:50 «ԱՐԶՆԻ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ» ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ  ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է 42

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (քԵրևան, Մոլդովական փ), որի ընթացքում կատարվել է ապրանքնատեսակի նմուշառում և հանձնվել լաբորատոր հետազոտության:

Ըստ փորձաքննության արդյունքների՝ «թթվասեր 20%» արտադրատեսակի նմուշը «S.aureus»՝ ոսկեգույն ստաֆիլակոկ, ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «թթվասեր 20%» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է։

Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։