ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

«ԿԱՄՈՒՐՋ» ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԸ ԳՈՐԾՈՒՄ Է ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԿՈՊԻՏ ԽԱԽՏՄԱՄԲ. ԿԵՆԹԱՐԿՎԻ ԿՐԿՆԱԿԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

«ԿԱՄՈՒՐՋ» ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԸ ԳՈՐԾՈՒՄ Է ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԿՈՊԻՏ ԽԱԽՏՄԱՄԲ. ԿԵՆԹԱՐԿՎԻ ԿՐԿՆԱԿԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-05-06 16:48:01 «ԿԱՄՈՒՐՋ» ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԸ ԳՈՐԾՈՒՄ Է ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԿՈՊԻՏ ԽԱԽՏՄԱՄԲ. ԿԵՆԹԱՐԿՎԻ ԿՐԿՆԱԿԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ 33

An imageՔաղաքացու ահազանգի հիման վրա՝ «Սերոբ» ՍՊԸ-ին պատկանող «Կամուրջ» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Տիգրան Մեծի պողոտա) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից իրականացված ստուգումը հաստատել էր. բողոքը հիմնավոր է, հանրային սննդի կետն աշխատում է սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներով:

Արդյունքում, Տեսչական մարմնի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ, «Կամուրջ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Սակայն, քաղաքացիները կրկին ահազանգել են, որ տվյալ հանրային սննդի օբյեկտը չի կասեցրել արտադրական գործունեությունը, շարունակում է աշխատել, ավելին՝ չի վերացրել հայտնաբերված սանիտարահիգիենիկ խախտումները։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշման պահանջը չկատարելու՝ «Սերոբ» ՍՊԸ-ին պատկանող «Կամուրջ» հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը չդադարեցնելու պատճառով՝ օբյեկտում նորից իրականացվել է ստուգում, հստակեցվել է, որ հայտնաբերված խախտումները վերացնելու հանձնարարականը դեռ չի կատարվել:

Տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության։