ՀԱՅԱՍՏԱՆ-ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆ ՔԱՅԼԵՐ ԵՆ ԱՐՎՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆ-ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆ ՔԱՅԼԵՐ ԵՆ ԱՐՎՈՒՄ
2025-05-07 18:41:28
76
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է Սաուդյան Արաբիայի շրջակա միջավայրի, ջրերի և գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը՝ դոկտոր Բաքր բին Աբդ Ալ-Ռահման Ալ-Տարիֆի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կենդանիների հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորությունները:
Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և պայքարի անասնահամաճարակային միջոցառումների նկատմամբ վերահսկողության գործառույթները, իրականացման մեխանիզմերը, սահմանային պետական վերահսկողության գործընթացները։
Դոկտոր Բաքր բին Աբդ Ալ-Ռահման Ալ-Տարիֆը խոսել է ներմուծման և արտահանման հնարավոր երթուղիների կազմակերպման մասին:
Երկուստեք կարևորվել է գյուղատնտեսության ոլորտում առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու, կենդանի կենդանիների ներմուծման և արտահանման համար առաջարկվող անասնաբուժական հավաստագրերի փոխադարձ հաստատման անհրաժեշտությունը։



