ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԱՅՍՕՐ ԲՈՒՅՍԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է

ԱՅՍՕՐ ԲՈՒՅՍԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-05-12 10:23:36 ԱՅՍՕՐ ԲՈՒՅՍԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է 40

An imageՀՀ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հարգելի քաղաքացիներ, բուսասանիտարներ

Ողջունում եմ բոլորիդ և շնորհավորում բույսերի առողջության պաշտպանության օրվա կապակցությամբ:

Բուսասանիտարիան չափազանց կարևոր ոլորտ է և կարևոր նշանակություն ունի երկրի գյուղատնտեսության զարգացման, բարձր և որակյալ բերք ստանալու, երկրի պարենային անվտանգությունն ու ինքնաբավությունը ապահովելու համար:

Բուսասանիտարիան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գործունեության հիմնական ուղղություններից է:

Պետական վերահսկողության միջոցառումները բուսասնիտարիայի ոլորտում լուծում են նաև երկրում կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված օջախները բացահայտելու, մեկուսացնելու և վերացնելու խնդիրը: Եվ, իհարկե, ՍԱՏՄ կարևորագույն գործառույթ է սահմանային վերահսկողությունը: Այլ երկրներից ներկրվող հիվանդ բույսի, կարանտին օրգանիզմի մուտքը երկիր կասեցնելը մեր հիմնական խնդիրներից մեկն է:

Մենք գործադրելու ենք բոլոր ջանքերը մեր երկրում բույսերի առողջությունն ու անվտանգությունը ապահովելու համար: