ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՍՏԵՓԱՆՅԱՆՆԵՐ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՍՏԵՓԱՆՅԱՆՆԵՐ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2025-03-18 11:26:31
71
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Ստեփանյաններ ՍՊԸ-ին պատկանող (Կոտայքի մարզ, գ․ Քանաքեռավան) կաթնամթերքի արտադրամասում, որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։
Մասնավորապես՝
- չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնությունը,
- ապահովված չեն եղել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց պաշտպանությունից,
- դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները,
- սարքավորված չեն եղել բնական օդափոխության միջոցներով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով
- հատակների, պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող նյութերից։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ: