ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՀԱԶԱՆԳԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՀԱԶԱՆԳԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-02-05 11:53:40 ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՀԱԶԱՆԳԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ 48

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, վերահսկողություն են իրականացրել «Մարմարին» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրմասում (Երևան, Հ․ Հակոբյան փողոց):

Պարզվել է, որ քաղաքացու ահազանգը ժամանակին և արդարացված էր. արտադրամասում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, այն է՝

կառույցի պատերի մակերևույթները հնարավոր չէ լվանալ և անհրաժեշտության դեպքում ախտահանել․ունի վերանորոգման կարիք,

սանհանգույցի դուռը բացվում էր արտադրական տարածքի մեջ:

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: