ԿԱՍԵՑՎԵԼ Է ԼՃԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՍԵՑՎԵԼ Է ԼՃԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2025-05-27 14:26:49
172
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Լճաշեն համայնք) իրականացված վերահսկողական միջոցառումների ժամանակ հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ.
Այսպես՝
- արտադրական շինությունները նախագծվել և կառուցվել են այնպես, որ չեն բացառվել կեղտի կուտակումները, մասնիկների թափվելու հետևանքով արտադրվող սննդամթերքի աղտոտումը,
- պատերի, առաստաղների, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
- սննդամթերքի հետ անմիջապես շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, բեռնարկղերը, այլ պարագաները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,
- կոյուղու համակարգը գտնվել է կեղտոտ, կոռոզիայի ենթարկված վիճակում՝ չբացառելով սննդամթերքի աղտոտման ռիսկը,
- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր:
«Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել ժամկետ:
_1748341691.jpg)

_1748341691.jpg)

_1748341691.jpg)

_1748341692.jpg)
_1748341692.jpg)