ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-06-02 17:05:42 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ 125

An image2025 թվականի մարտի 16-ից Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի արտահանել բարձրորակ ձուկ և ձկնամթերք (սև խավիար և ձկնկիթ) Եվրոպական Միության անդամ պետություններ։

Այսօր, Եվրոպական Միությունը, համագործակցելով Հայաստանի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) և Եվրոպական Հանձնաժողովի Առողջապահության և սննդամթերքի անվտանգության գլխավոր տնօրինության (DG SANTE) հետ, պաշտոնապես մեկնարկել է «Հայաստանի ձկնաբուծության ոլորտի արտադրանքի ԵՄ արտահանմանն ուղղված կարողությունների զարգացում» ուսումնական ծրագիրը Երևանում։

Հնգօրյա ուսումնական ծրագրի նպատակն է ուժեղացնել հայկական պետական կառույցների և ձկնամթերք արտադրողների կարողությունները՝ բավարարելու ԵՄ սննդամթերքի անվտանգության, կենդանիների և հանրային առողջության ստանդարտներին։ Այն ներառում է գործնական դասընթացներ՝ հիգիենայի, հետագծելիության, HACCP համակարգի և ԵՄ արտահանման համար համապատասխանության վերլուծության վերաբերյալ։

«Սննդամթերքի անվտանգության ապահովումն ու որակի վերահսկումը ՍԱՏՄ հիմնական առաքելությունն է։ ԵՄ մասնագետների հետ այս համագործակցությունն ամրապնդում է մեր տեսչական համակարգը և միևնույն ժամանակ ուժեղացնում արտադրողների կարողությունները՝ հասնելու միջազգային ամենաբարձր ստանդարտներին»,- ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ նշել է ՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանը։An image

Ըստ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի՝ այս հնարավորությունը վկայում է ԵՄ-ի անշեղ հանձնառության մասին՝ աջակցելու Հայաստանին տնտեսական դիվերսիֆիկացման գործընթացում։ «Դիմակայունություն և աճի ծրագրի միջոցով մենք բարձրացնում ենք սննդամթերքի անվտանգության մակարդակն ու ընդլայնում շուկաների հասանելիությունը։ Մենք դեռ կտեսնենք, թե ինչպես է Հայաստանի ձկնաբուծական ոլորտը մուտք գործում նոր շուկաներ՝ բերելով բարեկեցություն և կենսունակություն տեղական արտադրողներին ու գյուղական համայնքներին»,- աել է դեսպան Մարագոսը։

Դասընթացն անցկացնելու են երկու բարձրակարգ եվրոպացի մասնագետներ՝
Դեյվիդ Լայոնսը՝ Իռլանդիայի Սննդամթերքի անվտանգության մարմնի վերահսկողական քաղաքականության բաժնի ղեկավարը, և Սավվաս Ենարիսը՝ Կիպրոսի գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական ծառայության աշխատակիցը։ Նրանք ունեն ԵՄ սննդամթերքի անվտանգության, հետագծելիության և HACCP վերահսկման ծանրակշիռ միջազգային փորձ։

An imageԾրագրի ընթացքում կլինեն աշխատանքային հանդիպումներ՝ պետական մարմինների, արտադրողների և միջազգային գործընկերների մասնակցությամբ, սերտիֆիկացման, հիգիենայի, կենսապաշտպանության և ԵՄ կանոնակարգերի վերաբերյալ տեխնիկական դասընթացներ ՍԱՏՄ տեսուչների և սննդի ոլորտի տնտեսվարողների համար, գործնական սեմինարներ TRACES (Առևտրի վերահսկման և փորձաքննության համակարգ) և iRASFF (Սննդամթերքի և կերի արագ արձագանքման համակարգ) գործիքներով, ինչպես նաև դաշտային այցեր Արարատի մարզի ձկնաբուծական ֆերմաներ և վերամշակման գործարաններ՝ տեղում գնահատման և խորհրդատվության նպատակով։

Այս նախաձեռնությունը ևս մեկ կարևոր քայլ է՝ միտված ԵՄ-Հայաստան գործընկերության շրջանակում համապարփակ և կայուն տնտեսական զարգացմանն ու առևտրի դյուրացմանը: