ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Նոյեմբերի 18-ին ՀՀ ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են անցկացրել Երևանում և մարզերում

Նոյեմբերի 18-ին ՀՀ ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են անցկացրել Երևանում և մարզերում

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2021-11-19 05:36:25 Նոյեմբերի 18-ին ՀՀ ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են անցկացրել Երևանում և մարզերում 810

An imageՆախորդ օրը՝ նոյեմբերի 18-ին, covid19-ի կանխարգելմանն ուղղված ՀՀ ՍԱՏՄ տեսուչների երեկոյան ստուգայցերն անցկացվել են մայրաքաղաքի էրեբունի վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:

Վերահսկողություն է կատարվել 16 տնտեսավարողի մոտ, արձանագրություն է կազմվել միայն 1 օբյեկտում:

Հանրապետության մարզերում ՀՀ ՍԱՏՄ տեսուչները կորոնավարակի դեմ միջոցառումների կատարումն են ստուգել իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:

Գեղարքունիքի մարզում վերահսկողություն է կատարվել 8, Արարատում՝ 6, Վայոց Ձորում՝ 10, օբյեկտներում:

Խախտումներ չեն արձանագրվել, արձանագրություններ չեն կազմվել:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։