ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՀՀ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ

ՀՀ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-06-07 08:00:12 ՀՀ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ 38

An imageՀարգելի քաղաքացիներ

Շնորհավորում եմ բոլորիս Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվա կապակցությամբ:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2018թ. հունիսի 7-ը հռչակել է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օր, որն այս տարի անցկացվում է «Սննդամթերքի անվտանգություն. գիտությունը գործողության մեջ» կարգախոսի ներքո:

Այս օրը նշելու նպատակն է լրացուցիչ անգամ բոլորիս ուշադրությունը հրավիրել ոլոտի խնդիրներին, բարձրացնել սննդամթերքի անվտանգության հարցերի վերաբերյալ հանրության իրազեկվածությունը, ցույց տալ, թե ինչպես կարելի է կանխել հիվանդությունները՝ իրականացնելով սննդային ծագման ռիսկերը հայտնաբերելու, կանխելու և կառավարելու անհրաժեշտ գործողություններ:

Սննդամթերքի անվտանգության պահպանումը բարդ գործընթաց է, որն ընդգրկում է «ֆերմայից պատառաքաղ» կամ «դաշտից սեղան» շղթան։ Այդ շղթայի բոլոր փուլերը՝ արտադրություն, վերամշակում, վաճառք թե հասարակական սննդի կազմակերպում, կարևորագույն դերակատարում ունի սննդամթերքի անվտանգության համակարգում:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողական գործառույթներն ուղղված են սպառողի՝ անվտանգ սնունդից օգտվելու իրավունքի պաշտպանությանը և մենք անելու ենք հնարավորը այդ գործառույթներն ամբողջությամբ իրացնելու համար:

Շատ կարևոր է, որ սննդի շղթայի օպերատորները սննդամթերքի անվտանգության պահպանումը համարեն իրենց թիվ մեկ անելիքը, իսկ սպառողները հետևեն սննդամթերքն օգտագործելու ու պատրաստելու պարզ կանոններին և լինեն պահանջատեր:

Հարգելի սպառողներ, մենք ակնկալում ենք ձեր ակտիվ աջակցությունը և հիշեցնում, որ սննդամթերքի անվտանգությունը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է։

Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր օրվա կապակցությամբ: