ԱՐՎՈՒՄ ԵՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ
ԱՐՎՈՒՄ ԵՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ
2025-06-12 14:15:36
58
ՍԱՏՄ ենթակայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմը բարձրացնում է որակավորումն ու հմտությունները Եվրամիության աջակցությամբ իրականացվող TAIEX ծրագրի շրջանակներում. անցկացվող 5-օրյա դասընթացը ԻՍՕ 17043 ստանդարտով հավատարմագրված որակավորման թեստերի կազմակերպման համար նմուշների պատրաստման վերաբերյալ է:
Մասնակիցները կծանոթանան որակավորման թեստեր պատրաստող ընկերությունների ԻՍՕ 17043 ստանդարտի պահանջներով հավատարմագրման սկզբունքներին ու չափանիշներին, արդյունքների ամփոփման և գնահատման համար կիրառվող վիճակագրական վերլուծությունները: Կներկայացվեն նման թեստերի իրականացման համար կիրառվող ինչպես քիմիական, այնպես էլ մանրէաբանական ցուցանիշների որոշման համար նախատեսված սննդամթերքի նմուշների պատրաստման մեխանիզմները, սկզբունքները և մեթոդները:
Դասընթացը վարում են Հունգարիայի Սննդի շղթայի անվտանգության ազգային գրասենյակի ղեկավար դոկտոր Աթթիլա Նագին և նույն գրասենյակի մանրէաբանական ռեֆերենս լաբորատորիայի փորձագետների խմբի ղեկավար դոկտոր Էլիզաբեթ Ադրիանը:
