ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԵՐԻՑ ԵՎՍ ՄԵԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԵՐԻՑ ԵՎՍ ՄԵԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2025-06-19 09:06:53
45
«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող 30 հանրային սննդի կետերում:
ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Հանրապետության 37 հասցեում գործող մասնաճյուղում իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:
️ Մասնավորապես՝
►️հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,
► սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ-նորոգ մակերես,
►️սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ-նորոգ մակերես:
Մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: