«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ»-Ի ՊԱՂՊԱՂԱԿՆԵՐՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ»-Ի ՊԱՂՊԱՂԱԿՆԵՐՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
2025-06-19 14:58:20
45
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները լաբորատոր կրկնակի փորձաքննության են հանձնել «Աշտարակ Միլկ» ՍՊԸ արտադրության պաղպաղակների նմուշները, որոնցում որևէ խախտում չի հայտնաբերվել (ապրանքանիշը «Աշտարակ Կաթ»):
«Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ի կողմից արտադրվող պաղպաղակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին:
Ընկերության արտադրական առանձին գործառույթի կասեցումը վերացվել է: