ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԸ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԸ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-06-19 17:30:13 ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԸ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ 87

An image«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում:

ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Էջմիածին քաղաքի Մաշտոցի 110 հասցեում գործող մասնաճյուղում անցկացվող ստուգման ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ.

✔️հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,

✔️ առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

✔️սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ-նորոգ մակերես:

❌ Մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: