ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Տիգրան Պետրոսյանը հանդիպել է պաղպաղակ արտադրողների հետ

Տիգրան Պետրոսյանը հանդիպել է պաղպաղակ արտադրողների հետ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-06-23 11:50:39 Տիգրան Պետրոսյանը հանդիպել է պաղպաղակ արտադրողների հետ 72

An imageՕրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել Հայաստանի պաղապաղակ արտադրող ընկերությունների ներկայացուցիչները քննարկելու այդ ոլորտում Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության արդյունքները:

ՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանը խոսել է սանիտարահիգիենիկ նորմերն ամենայն խստությամբ պահելու անհրաժեշտության մասին: Նա անդրադարձել է հատկապես կաթնայուղի փոխարինիչով պատրաստվող պաղպաղակներում դրա քանակի սահմանված նորմերից գերազանցմանը՝ շեշտելով, որ մինչև ամառային սեզոնի ավարտը լինելու են կրկնակի ստուգումներ և հորդորել է արտադրություններում պահպանել պատշաճ՝ օրենսդրությամբ սահմանված, պայմաններն ու ցուցումները:

Տնտեսավարողները, ընդունելով վերահսկիչի դիտողությունները, խնդրեցին այսուհետ հրապարակումները կազմակերպությունների մասին անել առանձին՝ չմիավորելով մեկ հաղորդագրության մեջ, ինչը որոշակի անորոշություն է առաջացնում հասակրակության մեջ: Առաջարկն ընդունվել է և, այսուհետ, ցանկացած ոլորտի կազմակերպությունների մասին հրապարակումները կլինեն առանձնացված: