ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԽՍՏՈՐԵՆ ՄԻԱՅՆ ՕՐԵՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԽՍՏՈՐԵՆ ՄԻԱՅՆ ՕՐԵՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-06-24 15:23:50 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԽՍՏՈՐԵՆ ՄԻԱՅՆ ՕՐԵՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 61

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է բուսասասանիտարական ենթահսկման ապրանքներ՝ գյուղատնտեսական մթերքներ և ծաղիկ, արտադրող և արտահանող տնտեսավարողներին:
Քննարկում է ծավալվել վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնության լիազոր մարմնի՝ Անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) կողմից ներկայացվող խնդիրների մասին:
Պարոն Պետրոսյանը վստահեցրել է, որ Տեսչական մարմինը շահագրգռված է պահպանելու գործընկերային հարաբերություններ բոլոր ոլորտների բոլոր տնտեսավարողների հետ, սակայն միայն մի դեպքում. Եթե տնտեսավարողներն աշխատեն իրավական ակտերով սահմանված նորմերի շրջանակներում:
Նա հորդորել է ձեռնարկել կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի գործուն միջոցներ, ինչպես նաև տեղեկացրել, որ Ռոսսելխոզնադզորի կողմից ներկայացված արտահանող 67 կազմակերպություններ ընդգրկվել են բարձր ռիսկային ընկերությունների այն ցանկում, որոնց առաջիկայում բուսասանիտարական հավաստագրեր (սերտիֆիկատներ) չեն տրամադրվի:
Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ ներմուծման երկրում, բուսասանիտարական վերահսկողություն ապահովելու նպատակով, բեռները համապատասխան լիազոր մարմին ներկայացնելը պարտադիր պայման է մեր երկրում արտահանման թույլտվություն՝ հավաստագիր, ստանալու համար: