ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-07-02 20:52:44 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 82

An imageՆկատի ունենալով պաղպաղակի մեկ խմբաքանակի ներկրումը կասեցնելու վերաբերյալ մեր նախորդ հրապարակման շուրջ ծավալված անհարկի շահարկումները, խնդրում ենք չանել տարաբնույթ մեկնաբանություններ, չխեղաթյուրել հստակ տեղեկատվությունը և չտրվել տարընթերցումների։

Մեկ անգամ ևս շեշտում ենք.

2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես սահմանափակվել է պաղպաղակի ՄԻԱՅՆ 07․03․2025թ. արտադրության խմբաքանակի ներմուծումը։

Ուշադրություն, միայն մեկ տեսակի միայն նշված խմբաքանակը։

Տեսչական մարմինն ամենօրյա կապի մեջ է իր ռուսաստանյան գործընկերների հետ, բոլոր խնդիրները քննարկվում և համաձայնեցվում են արագ աշխատանքային ռեժիմով։