ՊԱՂՊԱՂԱԿԻ ԿԱՍԵՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՊԱՂՊԱՂԱԿԻ ԿԱՍԵՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2025-07-08 15:05:36
53
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանին պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արագածոտնի մարզ, ք. Ապարան):
Որոշման հիմքը լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքներն են, համաձայն որոնց՝ այս տնտեսավարողի կողմից արտադրվող պաղպաղակի երկու արտադրատեսակներում՝ «Փափուկ պաղպաղակի հումք վանիլային» և Փափուկ պաղպաղակի հումք շոկոլադային, նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունները վերացվել են: