ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

«ԻՆԵՍՍԱ» ԽԱՆՈՒԹՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՎ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է ԺԱՄԿԵՏԱՆՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ

«ԻՆԵՍՍԱ» ԽԱՆՈՒԹՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՎ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է ԺԱՄԿԵՏԱՆՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-07-09 15:58:07 «ԻՆԵՍՍԱ» ԽԱՆՈՒԹՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՎ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է  ԺԱՄԿԵՏԱՆՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ 57

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Ինեսսա» ՍՊԸ-ին պատկանող իրացման կետում՝ «Ինեսսա» սուպերմարկետում (Երևան, Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց), իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել են մի շարք ժամկետանց արտադրատեսակներ, ինչպես նաև փաթեթավորման վրա արտադրման ու պիտանիության ժամկետների բացակայությամբ սննդամթերք:

Մասնավորապես, հայտնաբերվել են՝

  • կոզինախ քունջութի (արտադրված 16102024թ, պիտանի է մինչև 16062025թ, 5 հատ),
  • կոզինախ, ապրանքանիշը` «Ազովսկայա» (արտադրված 13102024թ, պիտանի է մինչև 13062025թ),
  • երշիկ կիսաապխտած «Կովկասյան», ապրանքանիշը՝ «Գանձասար», (արտադրված 07062025թ, պիտանի է մինչև 30 օր, 1 հատ),
  • երշիկ եփած-ապխտած, ապրանքանիշը՝ «Բիելլա» (արտադրված 19052025թ, պիտանի է մինչև 45 օր, 1 հատ),
  • տավարի արգանակ «Beef bouilon» (արտադրված 062023թ, պիտանի է մինչև 2 տարի, 15 հատ),
  • ջերկի «Pork Bakon» (արտադրված 11022025թ, պիտանի է մինչև 11062025թ, 2 հատ),
  • չոր սուս բոլոնեզ «Магги болонез», 30 գրամ 1 հատ, արտադրված 28052024թ, պիտանի է մինչև 23052025թ),
  • մանանեխ «Сега Приправ» (արտադրված 05062024թ, պիտանի է մինչև 1 տարի, 9 հատ),
  • ադի-բուդի «Sofi» (արտադրված 06012025թ, պիտանի է մինչև 6 ամիս, 1 տուփ),
  • մինի սալյամի երշիկ հում ապխտած կծու, ապրանքանիշը՝ «Աթենք» (արտադրված 30012025թ, պիտանի է մինչև 120 օր, 3 հատ),
  • մարգարին «Խազայուշկա» (արտադրված 05112024թ, պիտանի է մինչև 5 ամիս, 1 հատ),
  • հնդկաձավարի ալյուր (արտադրված է 04072024թ, պիտանի է մինչև 12 ամիս, 2 հատ),
  • կանաչ ոլոռ պահածոյացված «Sparco» արտադրված 06072023թ, պիտանի է մինչև 2 տարի, 11 հատ և արտադրված 02052023թ, պիտանի է մինչև 2 տարի, 5 հատ),
  • մարմելադ «Crazy Party», ապրանքանիշը «Ազովսկայա», (9 հատ, բացակայել են արտադրության և պիտանիության ժամկետները):

Հայտնաբերված անհամապատասխանությունների հիմքով՝ «Ինեսսա» ՍՊԸ-ին տրվել է իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, որի պահանջները կատարվել են. վերը նշված արտադրանքները տեղում ոչնչացվել են:

Տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության: