ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

«ՄԱՄԱ ՋԱՆ 21» ՍՊԸ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

«ՄԱՄԱ ՋԱՆ 21» ՍՊԸ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-07-10 11:52:45 «ՄԱՄԱ ՋԱՆ 21» ՍՊԸ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է 185

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում կասեցվել է «Մամա ջան 21» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Սպենդարյան փողոց):

Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները:

Մասնավորապես՝

- սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, հեշտորեն չեն մաքրվել ու ախտահանվել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերից,

- առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը:

Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: