ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՆՑԵԼ Է ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՆՑԵԼ Է ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
2025-07-10 13:03:44
59
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ՝ սննդամթերքի անվտանգության վերահսկողության աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով։
Տավուշի մարզային կենտրոնում տնտեսավարողների հետ կազմակերպված հանդիպմանը մասնակցել են մանկապարտեզների, սպանդանոցների և արտադրական ոլորտի ներկայացուցիչներ, քննարկվել են սննդամթերքի որակին և անվտանգությանը խստորեն հետևելու, վերահսկողությունը պատշաճորեն իրականացնելու հարցերը:
Շեշտելով բակային մորթն ու չվերահսկվող փողոցային առևտուրն արգելելու անհրաժեշտությունը՝ Տիգրան Պետրոսյանն ընդգծել է տնտեսվարողների կողմից սահմանված նորմերը անշեղորեն պահելու կարևորությունը: Երկուստեք արձանագրել են մարզում սպանդանոցների թվի աճը, ինչը շատ լավ խթան է սննդամթերքի անվտանգության բարձր ցուցանիշներ թիրախավորելու համար:
Տեսչական մարմնի ղեկավարը նաև հանդիպում է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, քննարկվել են մարզում սննդամթերքի անվտանգության ներկա իրավիճակը, ոլորտում առկա խնդիրները՝ արձանագրելով վերահսկողության արդյունավետությանն ուղղված համագործակցությունը սերտացնելու անհրաժեշտությունը։
ՍԱՏՄ Այրում-Բագրատաշեն սահմանային պետական վերահսկողության բաժնում և «Հանրապետական անաասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիայում պարոն Պետրոսյանը դիտարկել է ապրանքների ներմուծման ու արտահանման գործընթացը, բուսասանիտարական վերահսկման ենթակա ապրանքների լաբորատոր փոձաքննության կարողությունները:
Այցելություն է եղել նաև մարզում գործող կաթնամթերքի արտադրություն և դրան կից անասնապահական ֆերմա: