ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «BIELLA»-Ի ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «BIELLA»-Ի ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-07-11 11:32:13 ԿԱՍԵՑՎԵԼ Է «BIELLA»-Ի ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ 26

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող (Երևան, Քոչինյան փողոց) մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը:

Կասեցման պատճառը «Տավարի կոտլետ»-ի նմուշում (ապրանքանիշը՝ «Biella», արտադրված 02․07․2025թ) լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերված անհամապատասխանությունն է. արտադրատեսակը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ ԱՑԽՄ, և Ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

«ՆԱՏՖՈՒԴ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնարարվել է արտադրատեսակը համապատասխանեցնել իրավական ակտերով պահանջվող նորմերին, տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

Խախտումները վերացնելու ժամկետ է սահմանվել: