Նոյեմբերի 27-ին և 28-ին ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջանների իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում
Նոյեմբերի 27-ին և 28-ին ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջանների իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում
2021-11-29 11:12:02 749
Հանգստյան օրերին՝ նոյեմբերի 27-ին և 28-ին, covid19-ի կանխարգելմանն ուղղված ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների երեկոյան ստուգայցերն անցկացվել են մայրաքաղաքի Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջանների իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:
Վերահսկողություն է կատարվել 15 տնտեսավարողի մոտ, արձանագրություններ չեն կազմվել:
Խախտումներ չեն հայտնաբերվել նաև մարզային այցերի ժամանակ: Արարատի Գեղարքունիքի, և Վայոց Ձորի մարզերում ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են կատարել 28 օբյեկտներում:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։