ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԱԿՆԿԱԼՎՈՒՄ ԵՆ ՍԱՏՄ-ՊԳԿ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐ

ԱԿՆԿԱԼՎՈՒՄ ԵՆ ՍԱՏՄ-ՊԳԿ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-07-15 11:26:52 ԱԿՆԿԱԼՎՈՒՄ ԵՆ ՍԱՏՄ-ՊԳԿ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐ 69

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ծրագրի համակարգող Բոտագոզ Նառտաևային և ՊԳԿ ազգային ծրագրերի ղեկավար Զարուհի Բեգլարյանին։

Հյուրերի այցը կրել է ճանաչողական բնույթ․ քննարկվել է հետագա համագործակցության շրջանակը:

Երկուստեք կարևորվել են ՊԳԿ-ի կողմից Հայաստանում բրուցելոզի դեմ պայքարի և կանխարգելման տեխնիկական օժանդակությանն ուղղված համատեղ քայլերը, մանր եղջերավորների ժանտախտից երկրի ազատ կարգավիճակ ստանալու ճանապարհային քարտեզը, հակամանրէային միջոցների կայունության, բույսերի վնասատուների, մորեխների, կրծողների դեմ պայքարի շրջանակներում ՊԳԿ հնարավոր աջակցության հարցերը։

Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա քայլերի և համատեղ ծրագրերի շուրջ՝ նպատակ ունենալով խորացնել տեսչական մարմնի և ՊԳԿ համագործակցությունը։