«ԱՐԱ-ԱՐԵԳ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՑՎԵԼ Է
«ԱՐԱ-ԱՐԵԳ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՑՎԵԼ Է
2025-07-16 16:01:13
128
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերստուգում են իրականացրել «Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիք մարզ, Լճաշեն համայնք) և արձանագրել, որ սանիտարահիգիենիկ բնույթի խախտումները վերացվել են:
Սակայն, ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ, արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է մասնակի, քանի որ ապրանքատեսակների նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Ռեժան» ապրանքատեսակը՝ ՄԱՖԱՄնՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։
Կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի՝ «Ռեժան»-ի, արտադրությունը կասեցվել է, խախտումը վերացնելու համար սահմանվել է ժամկետ:




