ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Երեկ երեկոյան՝ 29.11.2021թ ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի և մարզային տեսուչները ստուգայցեր են անցկացրել իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

Երեկ երեկոյան՝ 29.11.2021թ ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի և մարզային տեսուչները ստուգայցեր են անցկացրել իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2021-11-30 11:32:34 Երեկ երեկոյան՝ 29.11.2021թ ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի և մարզային տեսուչները ստուգայցեր են անցկացրել իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում 762

An imageԵրեկ երեկոյան՝ 29.11.2021թ, covid19-ի կանխարգելմանն ուղղված ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների ստուգայցերն անցկացվել են մայրաքաղաքի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:

Վերահսկողություն է կատարվել 24 տնտեսավարողի մոտ, կազմվել է 2 արձանագրություն:

Երևանում իրականացվող ստուգայցերին մասնակցել են նաև ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները:

ՀՀ ՍԱՏՄ մարզային տեսուչները ստուգայցեր են անցկացրել իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում՝ վերահսկելու հակահամաճարակային միջոցառումների համապատասխանությունը սահմանված նորմերին:

Վերահսկողություն է կատարվել Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Արարատի մարզերի 13 տնտեսավարողի մոտ, խախտումներ չեն արձանագրվել:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։