ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԲԻՈԿԱԹ»-Ի ՄԱԾՈՒՆԻ (5%) ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԲԻՈԿԱԹ»-Ի ՄԱԾՈՒՆԻ (5%) ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-08-07 11:31:25 ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԲԻՈԿԱԹ»-Ի ՄԱԾՈՒՆԻ (5%) ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ 227

An image

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, «Բիոկաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Երևան, Հաղթանակ թաղամաս) իրականացվող ստուգման շրջանակներում, նմուշառել և լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ թթվասեր (18%), մածուն (5%), յոգուրտ ըմպելի դեղձ (1.5%) և պանիր չեչիլ (45%) արտադրատեսակներից:

Ըստ արդյուքների՝ միայն մեկ՝ մածուն (5%), արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

«Բիոկաթ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ մածուն (5%) արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Արտադրողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին: