ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐՍԿՍՎԻ
ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐՍԿՍՎԻ
2025-08-07 16:17:50
183
Անհատ ձեռնարկատեր Եփրեմ Ոսկանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, Արգավանդ) արտադրվող «Չանախ պանիր» արտադրատեսակի կրկնակի լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ դրանում նախկինում հայտնաբերված մանրէաբանակ շեղումները վերացվել են:
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը վերացվել է. «Չանախ» պանիրը կրկին կարտադրվի: