ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԿՈՄՈՒՆԱ ՍԵՎԱՆ» ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԿՈՄՈՒՆԱ ՍԵՎԱՆ» ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-08-13 16:37:24 ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԿՈՄՈՒՆԱ ՍԵՎԱՆ» ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 215

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Սևա Հոթելս» ՍՊԸ-ին պատկանող «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտում (Գեղարքունիքի մարզ, Արտանիշ բնակավայր):

Պարզվել է, որ այն աշխատում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, մասնավորապես՝

- խոհանոցում նվազագույնի չի հասցվում օդից փոխանցվող աղտոտումը,


- պայքար չի տարվում միջատների դեմ,


- պատուհաններն ու այլ բացվածքները չունեն միջատապաշտպան ցանցեր,


- սննդի շղթայում ներգրավված 3 անձ չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների։

Բացի այդ՝ հայտնաբերված խոզի, գառան և հավի թարմ մսեղիքը եղել է ոչ սպանդանոցային ծագման, որոնք չեն ունեցել սպանդանոցային ծագումը հավաստող 5-րդ ձևի անասնաբուժական վկայականները: Մսեղիքն առգրավվել է և տրվել ոչնչացման:

Նշված խախտումների հիմքով, Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: