ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

«ԷԼՈԼԱ»-Ի ՉԱՆԱԽ ՊԱՆԻՐԸ ՆՈՐԻՑ ԿԱՐՏԱԴՐՎԻ

«ԷԼՈԼԱ»-Ի ՉԱՆԱԽ ՊԱՆԻՐԸ ՆՈՐԻՑ ԿԱՐՏԱԴՐՎԻ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-08-15 15:51:05 «ԷԼՈԼԱ»-Ի ՉԱՆԱԽ ՊԱՆԻՐԸ ՆՈՐԻՑ ԿԱՐՏԱԴՐՎԻ 163

An image«Էլոլա» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Սյունիքի մարզ, Գորիս համայնք) արտադրված «Պանիր չանախ» արտադրատեսակն անվտանգ է. այդ փաստն արձանագրվել է լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է ստորագրել կաթնամթերքի այդ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Պանիր չանախ» արտադրատեսակի արտադրության, կասեցումը վերացնելու մասին: