Գեղարքունիքի մարզում հրդեհի արդյունքում անկել է 500 գլխից ավելի կենդանի
Գեղարքունիքի մարզում հրդեհի արդյունքում անկել է 500 գլխից ավելի կենդանի
ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ
2021-12-01 12:25:52 780
Դեկտեմբերի 1-ի գիշերը հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ Շիրակ Խալոյանին պատկանող գոմում:
Անմիջապես դեպքի վայր են գնացել նաև ՍԱՏՄ Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները:
Սպասվող տեղեկատվության ամփոփումից հետո պարզ է դարձել, որ հրդեհի պատճառով անկել է 500 գլուխ մանր եղջերավոր և 25 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի:
200 գլուխ մանր եղջերավոր կենդանիների փրկել են ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցները։
Միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ՝ անկած կենդանիները կթաղվեն հատուկ այդ նպատակով հատկացված անասնագերեզմանոցում: