ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-08-25 11:13:12 ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ  ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 103

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մանվել Ամիրխանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Սյունիքի մարզ, գ Բռնակոթ), որտեղ կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության։

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների «Պանիր «Լոռի»», «Պանիր «Չանախ»» և «Մածուն» արտադրատեսակները չեն համապատասխանել տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։

Ի մասնավորի՝

  • պանիր Լոռի և պանիր Չանախ (արտ՝ 14082025) արտադրատեսակները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով,
  • «Մածուն (արտ՝ 14082025) (1 կգ) արտադրատեսակը բորբոսասնկեր ցուցանիշով։

Արտադրողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին: