ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՑՎԵԼ Է
ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՑՎԵԼ Է
2025-08-27 15:01:19
64
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների վերահսկողության արդյունքում կասեցվել էր անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 4/7) արտադրվող «Պանիր չանախ» և «Կարագ 82,5% յուղայնությամբ» արտադրատեսակների արտադրությունը, որոնցում հայտնաբերվել էին մանրէաբանական շեղումներ:
Լաբորատոր կրկնակի հետազոտության արդյունքներով «Պանիր չանախ» արտադրատեսակի նմուշում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել. այս արտադրատեսակի արտադրությունը կվերսկսվի:
«Կարագ 82,5% յուղայնությամբ» արտադրատեսակի նմուշում, սակայն, արձանագրվել է անհամապատասխանություն. այն մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներն (ՄԱՖԱնՄՔ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Ղեկավարվելով վերահսկողության արդյունքներով՝
— վերացվել է «Պանիր չանախ» արտադրատեսակի արտադրության կասեցումը,
— պահպանվում է «Կարագ 82,5% յուղայնությամբ» արտադրատեսակի արտադրության կասեցումը՝ մինչև դրա համապատասխանեցումը տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։
Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ համապատասխանեցնելու համար «Կարագ 82,5% յուղայնությամբ» արտադրատեսակը իրավական ակտերով սահմանված նորմերին: